ԱՊՀ-ն ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման հույս ունի

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ն հույս ունի, որ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարեհաջող կկարգավորվի` երկու երկրի շահերը հաշվի առնելով: Այդ մասին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը;



«Երկու երկրի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ձգտում են թույլ չտալ հակամարտության թեժացումը նոր ուժով: Եվ դա շատ կարեւոր է », - ասել է Գարկունը:



Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ակտիվացման համար նոր խթան է հանդիսացել, ըստ Գարկունի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել Մոսկվայում անցյալ տարվա նոյեմբերին: «ԱՊՀ գործադիր կոմիտեն մշտապես հանդես է եկել ցանկացած միջպետական հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Պատերազմներն ու այրունահեղությունը ողբերգության են վերածվում նախեւառաջ հասարակ մարդկանց համար, քանի որ ցանկացած հակամարտության արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչները, հարյուրավոր ընտանիքներ մնում են անօթեւան, երեխաները որբ են դառնում: Ուստի երկրների միջեւ ցանկացած թյուրիմացություն անհրաժեշտ է լուծել սթափ բանականությամբ ու քաղաքական իմաստությամբ, եւ միայն բանակցությունների միջոցով: Եվ ԱՊՀ գործկոմը, իր հերթին, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալը, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---