Ֆրանսիացիների 82% դեմ է, որպեսզի Թուրքիան մտնի ԵՄ

PanARMENIAN.Net - Le Figaro ֆրանսիական թերթի անցկացրած հարցման համաձայն, ֆրանսիացիների 82% դեմ է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է InHomage.com-ի խմբագիր Ժան Էքիյանը: Հարցումն անցկացվել էր ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հայտարարությունից երկու օր հետո: Այդ հայտարարությամբ նա նշել էր, որ ԱՄՆ-ն օժանդակում է Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հարցվածների միայն 18% էր նշել, որ Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի:



Հարցմանը մասնակցել էր 24 639 հոգի: Նախորդ հարցումն անցկացվել էր 2005թ. հոկտեմբերին: Այն ժամանակ ԵՄ-ում Թուրքիայի անդամության հակառակորդների թիվը կազմում էր 75,3%:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---