Takvim. Թուրքիան Հայաստանի առջեւ չորս պայման է դնում

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանի առջեւ չորս պայման է դնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Այդ մասին գրում է թուրքական Takvim թերթը, որն արտահայտում է ազգայնամոլների տեսակետը: Թերթի կարծիքով պայմանները հետեւյալն են` Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համատեղ հանձնախմբի ստեղծում եւ բոլոր արխիվների բացում, այդ թվում` Դաշնակցության; 1990-ին Հայաստանի Անկախության ակտից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների մասին կետերի դուրսբերում, ԼՂ տարածքից դուրս գալը եւ Կարսի պայմանագրի արդյունքների ճանաչում Հայաստանի կողմից:



Ընդդիմադիր ԶԼՄ-ների կարծիքով, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը հենց այս պայմաններն է դնում Հայաստանում բանակցությունների ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---