Իրանի եւ Շվեյցարիայի ղեկավարների հանդիպումից հետո Իսրայելը հետ է կանչել իր դեսպանին Բեռնից

PanARMENIAN.Net - Իսրայելը խորհրդատվությունների համար իր դեսպանին հետ է կանչել Շվեյցարիայից այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նախագահը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Այդպիսի դրությամբ Ժնեւում սկսվեց ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովը, որն ըստ որոշ երկրների կարծիքի, սպառնում է վերածվել հակասեմիտական ֆորումի:



Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որը ժխտում է Հոլոքոստը, այն անվանելով «առասպել», այդ համաժողովին հանդես կգա ճառով:



Իսրայելը հայտնել է, որ դեսպանին հետ կանչելը «հարաբերությունների խզում չէ, այլ Շվեյցարիայի կողմից Իրանի հանդեպ անորոշ վերաբերմունքի առնչությամբ Իսրայելի անգոհունակության արտահայտությունը»: Համաժողովի բացումը համընկավ Հոլոքոստի զոհերի հիշատակի իսրայելյան օրվա հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միջոցառման բացմանը հայտնել է, որ հիասթափված է համաժողովի բոյկոտի փաստից, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---