Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհուրդը ապրիլի 16-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձի վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի ոչնչացումը, ինչպես նաեւ նրանց զանգվածային վտարումը եւ տեղահանումը, որն իրականացվել էր երիտթուրքական կառավարության կողմից, ապացուցված պատմական փաստ է:Այս գործողությունները դիտարկվում են որպես ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ եւ լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիաներին»: Սոֆիայի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ համաձայն բուլղար ժողովրդի մարդասիրական ավանդույթների, Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայ եւ բուլղար ժողովուրդների ընդհանուր ճակատագրի, մայրաքաղաքի խորհրդի պատգամավորներն իրենց համամասնակցությունը եւ համակրանքն են հայտնում Բուլղարիայում բնակվող հայ համայնքին, ինչպես նաեւ միանում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ապրիլի 24-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---