Հայկական սփյուռքը լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությամբ24 ապրիլի 2009 - 00:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքը լրջորեն մտահոգված է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Հայերն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարության առնչությամբ: Այս հայտարարությունն անցանկալի է հետեւյալ պատճառներով` այն արվել է ապրիլի 24-ի նախօրեին, երբ ողջ աշխարհի հայությունը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին, եւ երկրորդը, այն կարող է ստիպել Հայաստանին որոշակի զիջումների գնալ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-գտնում է Էքիյանը: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները գտնում են, որ պաշտոնական Երեւանը, մասնակցելով «նման կասկածելի եւ վտանգավոր բանակցությունների», պետք է իմանա, որ Ֆրանսիայի հայերը սփյուռքի մյուս համայնքների հետ մեկտեղ, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը մերժում են ցանկացած համաձայնագիր, որը ձեռք է բերվում հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին: «Ինչպես հայկական սփյուռքի միլիոնավոր ներկայացուցիչներ, ես լրջորեն մտահոգված եմ ճանապարհային քարտեզի մասին վերջին հայտարարությամբ: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Հայաստանը չի հայտնվի Թուրքիայի լարած որոգայթում: Հայոց ցեղասպանությունն ուրացող Թուրքիային երբեք չի կարելի վստահել: Հայաստանի առաջնորդն իրավունք չունի սպառնալիքի տակ դնել մեր ազգային շահերը»,-հայտարարել է Armenian Life ամսագրի հրատարակիչ Ափո Ջաբարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում |