ԵՄ-ն կարող է ավելացնել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է ավելացնել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության ֆինանսավորումը, եթե իրականացման ընթացքում դրական արդյունքներ գրանցվեն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ԵՄ-ի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Պավել Կլիմկինը: Նա նշել է, որ «Արեւելյան գործընկերության» ֆինանսավորման մասին որոշումը քաղաքական է ու կապված է նրա հետ, թե ինչպես կկատարվի ԵՄ-ի բյուջեն:



«Անշուշտ, այն կարող է վերանայվել: Եթե տեսնեն, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն աշխատում է, ապա հնարավոր կդառնա մեկ այլ քաղաքական որոշման կայացումը»,-ասել է Կլիմկինը: Նա նաեւ նշել է, որ ֆինանսավորման այս ծավալներն որոշված են մինչեւ 2013թ. համար, իսկ հետո, նրա կարծիքով, ֆինանսական ռեսուրսները կարող են ավելանալ:



«Սակայն դրա համար հարկավոր է գործարկել «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը: Եվ եթե բոլորը շահ ունենան դրանից` Ուկրաինան, ԵՄ-ն, ապա կարելի է հուսալ, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում միջոցները եւ համագործակցության ուղղությունները կավելանան»,-նշել է դիվանագետը, հաղորդում է ՈՒՌԱ-ինֆորմը:



«Արեւելյան գործընկերություն» ծրագրի սահմանադիր գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում: Ծրագիրը հավանության է արժանացել 2008թ. դեկտեմբերի 3-ին եւ ներառում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---