«Ռուսգյուղհսկողություն». Հայաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից եկած ապրանքը ենթակա է ոչնչացման

PanARMENIAN.Net - Հայաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից ժամանած ավիաուղեւորներին պատկանող կենդանական ծագում ունեցող սննդամթերքն առգրավվել է Տյումենի մարզի օդանավակայաններում եւ ենթակա է ոչնչացման:



Ինչպես «Տյումենի գիծ» գործակալությանն է հաղորդում «Ռուսգյուղհսկողության» վարչության մամլո ծառայությունը, կոչնչացվի 50 կգ կաթնամթերք, 14 կգ մսամթերք ու երկու տասնյակ հավկիթ:



Ըստ «Ռուսգյուղհսկողության» վարչության տեսուչների, նման գործողությունների համար հիմք է տալիս ՌԴ տարածք կենդանական ծագում ունեցող ցանկացած ապրանք ներկրելու արգելքի մասին օրենքն, այդ թվում ձեռքի պայուսակներում եւ բեռում առանց «Ռուսգյուղհսկողության» թույլտվության եւ ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի:



Այդ պահանջների կատարումը խիստ կարեւոր է այնպիսի վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի պատճառով, ինչպիսիք են խոզագրիպը, խոզերի աֆրիկյան ժանտախտը, թռչնագրիպը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---