Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել Benetton ֆիրմայի խանութները27 մայիսի 2009 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում աշխատանքն են դադարեցրել հայտնի իտալական Benetton ֆիրմայի խանութները` բողոքելով այն փաստի դեմ, որ այդ ֆիրմայի թուրք գործընկերը մտադիր է Սուխումում բացել նմանատիպ խանութ առանց վրացական կողմի հետ համաձայնության: «Մենք ավելի շուտ պատրաստ ենք վնաս կրել, քան թույլ տալ մի նախադեպ, երբ աշխարհում հայտնի ֆրիման իր ապրանքանիշն է ներկայացնում գրավյալ տարածքում»,-հայտարարել է Վրաստանում Benetton-ի ներկայացուցիչ Նինո Ցիկլաուրին: Նրա խոսքերով, Իտալիայում Benetton-ի գլխամասային գրասենյակ պաշտոնական նամակ է հղվել, որտեղ պահանջվում է պարզաբանել, թե ինչու է ընկերությունն որոշել իր խանութը բացել Աբխազիայում առանց վրացական կողմի հետ համաձայնեցման: Թբիլիսիում Benetton-ի ցանցը փակվել է անորոշ ժամանակով, մինչեւ որ պարզաբանվի այդ ապօրինի փաստի հետ կապված իրավիճակը»,-ասել է Ցիկլաուրին, հաղորդում է Newsru.com-ը: Նախօրեին հաղորդվել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում, քանի որ Benetton ընկերության թուրքական ներկայացուցչությունը մտադիր է իր խանութը բացել անկախացած Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում: Թբիլիսին ապօրինի է համարում Benetton-ի խանութի բացումը եւ բացատրություններ է պահանջել Անկարայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |