Հայ-թուրքական սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը

PanARMENIAN.Net - Հայաստանն ինքնիշխան ու անկախ պետություն է, որն ի վիճակի է ինքնուրույն պահպանել իր սահմանները: Այդ մասին Արմավիրում լրագրողներին է հայտարարել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նա հիշեցրել է, որ 1992թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր է կնքվել հայ-թուրքական սահմանը համատեղ պաշտպանելու վերաբերյալ: «Ես ուղղակի համոզված եմ, որ սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը, իսկ մենք կատարում ենք մեր խնդիրը` ուժերի ներածին չափով աջակցելով այս հարցում»,-ասել է գեներալ-լեյտենանտը:



Մայիսի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է իր 85-ամյակը: Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի 126,2կմ հատվածը, որն անցնում է Արաքս եւ Ախուրյան գետերով: Հայ-թուրքական սահմանի երկարությունը շուրջ 328 կմ է: Եվս մեկ հատվածը պաշտպանում է Գյումրիի սահմանապահ ջոկատը, որը եւս ձեւավորվել է Արմավիրի ջոկատի հետ միաժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---