Սփյուռքի նախարարությունը ակտիվություն է ակնկալում Ֆրանսիայի հայ համայնքից 2 հունիսի 2009 - 23:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության ներկայացուցիչներ Ժան Մարկ Բյուխսոնին, Պասկալ Շահմասյանին, Ռոբերտ եւ Սիմոն Ազիլազյաններին, Երվանդ եւ Տիգրան Աղունյաններին: Նախարարը ջերմորեն ողջունեց հյուրերին, անդրադարձավ վերջերս Ֆրանսիա կատարած այցին, Ֆրանսիայի հայ համայնքների հետ ունեցած հետաքրքիր հանդիպումներին եւ դրանցից ստացած տպավորություններին: Ֆրանսիացի հյուրերը տիկին Հակոբյանին տեղեկացրին թե Ֆրանսիայի հայ համայնքներում իրականացվող ամենատարբեր ծրագրերին, թե համահայկական նշանակություն ունեցող եւ թե Հայաստանին առնչվող ծրագրերին , մասնավորապես մշակութային միջոցառումներին, որոնք առնչվում են Ֆրանսահայ երիտասարդական միության «Արաքս եւ Սասուն» պարախմբի` Սփյուռքի տարբեր գաղթօջախներում կայանալիք հյուրախաղերին: Նախարարը պատրաստակամություն հայտնեց օգնելու պարախմբի փորձերի կազմակերպմանը Հայրենիքում եւ սփյուռքյան հյուրախաղերին: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին հարիր համագործակցություն` Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության հետ` հատկապես Մարսել եւ Երեւան քույր քաղաքների համագործակցությունն ակտիվացնելու հարցում ֆրանսահայ համայնքի գործուն մասնակցությունը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |