Ռուսաստանը չի նեղացել ԵՄ-ից` «Արեւելյան գործընկերություն» ծրագրի պատճառով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի նեղացել ԵՄ-ից «Արեւելայն գործընկերություն» ծրագրի համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը: «Ինչ վերաբերում է նրան, թե Ռուսաստանը նեղացել է, դա այն զգացմունքը չէ, որ մենք զգում ենք: Բանը նրանում է, որ, անշուշտ, Եվրամիությունն իրավունք ունի մշակել ցանկացած տարածաշրջանային նախաձեռնություն, իրավունք ունի զարգացանել համագործակցությունն ցանկացած այլ պետության հետ: Դա միանգամայն բնական է: Մեզ մտահոգում է այն, որ «Արեւելյան գործընկերությունը», ինչպես Եվրամիության մյուս տարածաշրջանային ծրագրերը, բաժանարար գծեր չստեղծեն մեր մայրցամաքում եւ չկանգնեցնեն երկրներին արհեստական երկընտրանքի առջեւ, պատկերավոր ասած` կամ լուսավոր ապագա Եվրամիության հետ, կամ մութ անցյալ Ռուաստանի հետ»:



Նա նշել է, որ ՌԴ-ին չի կարող չմտահոգել, որ «երբ Բելառուսի առջեւ երկընտրանք էր դրվել, որ եթե նա ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունն, ապա ոչ մի «Արեւելյան գործընկերություն» չի լինի եւ ընդհանրապես դուք կհայտնվեք եվրոպակա կոնսենսուսից դուրս», գրում է Gazeta.ru-ն:



«Արեւելայն գործընկերություն» ծրագրի սահմանադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել մայիսի 7-ին Պրահայում: Ծրագրում ընդգրկված է 6 հետխորհրդային երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---