ԱՄՆ-ն ՌԾՆ հարվածային խումբ է մշակում Պարսից ծոցում 5 հունիսի 2009 - 22:30 AMT PanARMENIAN.Net - USS Ronald Reagan (CVN 76) ավիակիրը մայիսի 28-ին լքել է Սան-Դիեգոն եւ ուղղվել դեպի Հնդկական օվկիանոս, որպեսզի միանա Միացյալ Նահանգների ՌԾՈՒ 7-րդ եւ 5-րդ նավատորմերին: «Աֆղանստանից եւ Պակիստանից դուրս մղվող ահաբեկիչները կարող են տեղափոխվել Աֆրիկայի հյուսիսային եւ արեւելյան շրջաններ»,- Վաշինգտոնում Կոնգրեսում հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Հատուկ գործողությունների հրամանատության ղեկավար Էրիկ Օլսոնը: Նա նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հավաքակազմերի համալրումը, ինչպես նաեւ Պակիստանի զինծառայողների կողմից ճնշման ավելացումը սեփական երկրում էքստրեմիստների վրա «բոլորովին անպայման չէ, որ հանգեցնի ահաբեկիչների գործունեության դադարեցմանը»: Նրանք պարզապես այլ վայրերում կհաստատվեն, մասնավորապես` Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ մենք այժմ պետք է մտածենք այն մասին, թե ինչպես մենք կկարողանանք տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում Հյուսիսային Աֆրիկայում»,- գտնում է Օլսոնը: Նախ եւ առաջ, ենթադրեց նա, անհրաժեշտ է ուժեղացնել հետախուզական ուժերը:Ծովակալը նաեւ ասաց կոնգրեսականներին, որ իր հատուկ նշանակության զորքերի պահանջարկն ամբողջ աշխարհում մեծ է, բայց պահանաջմունքները բավարարել դեռեւս չի հաջողվում մարտիկների ընտրության գործընծացի եւ նրանց նախապատրաստման յուրահատկությունների պատճառով: Նրա խոսքերով, ամեն տարի հատուկ նշանակության զորքերի քանակը կարող է աճել միայն 3-5 տոկոսով: Ուստի Պենտագոնը պետք է Աֆղանստանում եւ Իրաքում գործողություններ իրականացնելիս առաջվա նման հենվի կանոնավոր զորամասերի վրա, հաղորդում է Իտար-Տասսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար |