Ստեփանակերտում քննարկվել են ԼՂՀ տնտեսական դրությանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել «Bridge Artsakh» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության անդամների հետ:



Հանդիպման մասնակիցները կարեւորել են Արցախում նման միջոցառումների անցկացման եւ այդ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ ԼՂ հանրապետության տնտեսական իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---