ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներն առաջադրվել են խաղաղության Նոբելյան մրցանակի

PanARMENIAN.Net - 2009-ին խաղաղության համար Նոբելյան մրցանակի առաջադրված անձնանց եւ կազմակերպությունների ցուցակ են ընդգրկվել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: Պաշտոնական տվյալներով ցուցակի մեջ ներառված են 205 թեկնածուներ, որոնցից 33-ը կազմակերպություններ են: Այսպիսով, 2009-ին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել ռեկորդային քանակությամբ հավակնորդներ: Նախկին ռեկորդը 2005-ին է եղել, երբ ցուցակի մեջ 199 կազմակերպություններ եւ անձինք էին:



Նեբոլյան մրցանակի ներկայացված թեկնածուների ցուցակները հույժ գաղտնի են, սակայն կոմիտեին հայտ ներկայացրած կազմակերպություններն իրավունք ունեն ասել, թե ում են առաջադրել: Ունեցած տվյալներով 2009-ին ցուցակի մեջ կան Կոոլուբիայի նախագահի նախկին թեկնածու Ինգրիդ Բետանկուրը, որը վեց տարի գերության մեջ է եղել կոլումբիական մարտիկների մոտ, ինչպես նաեւ չինացի իրավապաշտպան Խու Ցզյան: Բացի դրանից խաղաղության մրցանակի է առաջադրվել «Ձայնասկավառակային ռումբերի պայքարի դեմ կոալիցիան» (Cluster Munitions Coalition):



2008-ին խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին, 2007-ին` ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---