Իրանում ցուցարարների ամբոխը ցրել են արցունքաբեր գազի միջոցով

PanARMENIAN.Net - Իրանի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել եւ օդ կրակել, որպեսզի ցրեն Թեհրանի կենտրոնում հավաքված ցուցարարների ամբոխը: Իրավապաշտպան մարմինների հարյուրավոր աշխատակիցներ արգելակել են ընդդիմության 200 կողմնակիցների ճանապարհը, որոնք փորձում էին ցույց կազմակերպել:



Վկաների խոսքով, ոստիկանները ցրում են մարդկանց անգամ փոքր խմբերը, ողջ քաղաքը բառացիորեն լցված է ուժային կառույցներով, հաղորդում է Associated Press-ը:



Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները կայացան այս տարվա հունիսի 12-ին: Հաջորդ օրը հայտարարվեց Մահմուդ Ահմադինեջադի` երկրորդ ժամկետում վերընտրվելու մասին, վերջինիս օժանդակեց բարձրագույնն ղեկավար այաթոլլահ Ալի Համենեին:



Դրանից հետո ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր-հեղափոխական Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները դուրս եկան քաղաքի փողոցներ եւ պահանջեցին չեղյալ հայտարարել քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնք, ընդդիմության կարծիքով, կեղծվել են: Ոստիկանության եւ զորքերի հետ ցուցարարների ընդհարումները շարունակվում են արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---