Իրանի Արեւելյան Ադրբեջան գավառում տեղի կունենա հայ արհեստավորների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-26-ը Ղարաքիլիսա եկեղեցում կցուցադրվեն հայ վարպետների կողմից եկեղեցական թեմատիկայով ստեղծված հնավուրց արհեստավորական եւ գեղարվեստական գործերը:



Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանում Արեւելյան Ադրբեջան գավառի մշակութային ժառանգության, արհեստի եւ զբոսաշրջության գրասենյակի կողմից եւ կնվիրվի Սբ. Թադեւոսի հիշատակին, ով 68 թվին կառուցել է Ղարաքիլիսա (Սեւ եկեղեցի) եկեղեցին:



Ամեն տարի հազարավոր հայ, ասորի եւ կաթոլիկ ուխտավորներ այցելում են եկեղեցի, որը գտնվում է Մակու քաղաքից ավելի հարավ: Իրանի հայ բնակչության համար Ղարաքիլիսա եկեղեցին սուրբ տեղ է, քանի որ այն ժամանակ Պարսկական կայսրության կազմի մեջ մտնող Հայաստան սուրբ Թադեւոսի ուղեւորությունից հետո կառուցված առաջին քրիստոնեական տաճարն է:



Անցյալ տարի Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում Ղարաքիլիսա եկեղեցին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---