Ռուս խորհրդարանականների մեկնաբանությունները Հայաստանի հասցեին անիմաստ հիստերիայի են նման

PanARMENIAN.Net - Որոշ ռուսաստանցի պատգամավորներ Սահակաշվիլիի պարգեւատրումը Հայաստանի բարձրագույն պարգեւով համարել են անտակտ եւ ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի հանդեպ: Իրականում տվյալ մեկնաբանություններն առանձին խորհրդարանականների կողմից նման են անիմաստ հիստերիայի, քանի որ բոլորովին անտեղի է քաղաքականացնել պարգեւատրումը: Այդ մասին հայտարարել է ANALITIKA.at.ua-ի փորձագետ Դավիթ Դավթյանը:



«Այս պատմության մեջ պատգամավորների հիմնական փաստարկը հավանաբար այն թեզն է, որ «եթե մենք ընկերություն չենք անում, դուք էլ մի արեք», ինչն անթույլատրելի է անկախ Հայաստանի հետ հարաբերություններում: Մյուս կողմից, եթե ենթադրենք, որ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունը հիմնված է այն թեզի վրա, որ «Սահակաշվիլիի ռեժիմը հանցավոր է» եւ պատերազմ է սանձազերծել փաստացի անկախ հանրապետությունների դեմ, ապա այդ դեպքում հայ քաղաքական գործիչները բոլոր ռուս-թուրքական շփումները պետք է գնահատեն որպես ոչ բարեկամական, քանի որ Թուրքիան հանցագործություն` Ցեղասպանություն է կատարել: Բնականաբար, հարցի նման արծարծումն անհեթեթ է: Որոշ ռուս պատգամավորների հարկավոր է հիշեցնել, որ երկու երկրների հարաբերությունները միջազգային իրավունքի երկու սուբյեկտների գործն է: Խուճապի ենթարկված քաղաքական գործիչները ուշադրություն չեն դարձնում, որ Ռուսաստանը բարձր ամբիոններից միակողմանի կարգով եռանդով պաշտպանում է աբխազների ու օսերի իրավունքներն ու ազատությունները, սակայն երբեք իրենց զեկույցներում չեն հիշատակում Ջավախքի հայաբնակ շրջանների բնակիչների իրավունքների խախտման մասին: Այնուհետեւ, եթե խոսում ենք իրապես ոչ բարեկամական արարքների մասին, ապա Մոսկվան այստեղ ռեկորդակիր է` ինչ արժեն միայն իրանական գազամուղի, պարտքի դիմաց հանձնված հինգ հայկական գործարանների պատմությունը, ՌԴ-ում հայերի սիստեմատիկ սպանությունները, իսկ Վրաստանի հետ սահմանում Վերին Լարսի անցակետի փակումը բարեկամության գագաթնակետն է, որի պատճառով հայկական ապրանքները շուրջերկրյա ուղեւորություն են կատարում, Ռուսաստան հասնելու համար: Մի խումբ ռուս պատգամավորների ելույթենրը բացարձակապես անհիմն են, եւ չունեն նման հայտարարություններ անելու բարոյական եւ քաղաքական իրավունք, վնասելով երկկողմ հարաբերություններին»,-ասել է Դավթյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---