Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա ընթացքու՞մ 6 հուլիսի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն արդեն ընթացիկ տարում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների գալիք հանդիպման ժամանակ դժվար թե համաձայնագիր ստորագրվի, բայց տարվա ընթացքում դա բացառված չէ: Այդ փաստաթղթի ստորագրումը Թուրքիայի ճնշման հետեւանքը կլինի, քանի որ Անկարան մինչեւ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ներկայացնում է որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների լավացման համար»,- ընդգծել է Մանոյանը:«Հայ դատ» գրասենյակի ղեկավարի խոսքերով, Երեւանի եւ Բաքվի միջեւ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրումից հետո դեռ մի քանի տարի է պահանջվելու, որպեսզի ստորագրվի հակամարտության կարգավորման համաձայնագիր, որը Մանոյանի խոսքերով, չի բխում հայկական կողմի շահերից: «Բանակցությունների ձեւաչափն այնպիսին է, որ կողմերը կամ պետք է ընդունեն առաջարկությունների ողջ փաթեթը, կամ ոչինչ: ՀՅ Դաշնակցությունը դեմ է մադրիդյան սկզբունքներին: Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փոխադարձ եւ հավասարազոր զիջումների ճանապարհով»,- ընդգծել է Կիրո Մանոյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել |