Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել Հրանտ Դինքի սպանության դատական գործի ձգձգման դեմ

PanARMENIAN.Net - Երեկ մոտ 300 ցուցարարներ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության դատական գործի ձգձգման դեմ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում: Բողոքի ցույցի մասնակիցները հանդես էին գալիս «Դինքին սպանողը Էրգենեկոնի անդամ է» կարգախոսով եւ բռնել էին «Արդարություն Հրանտի համար», «Դուք հիշու՞մ եք հունվարի 19-ը» գրություններով ցուցապաստառներ: Ակտիվիստների խոսքով, Դինքի սպանության գործի դատական գործընթացը օրենքին համապատասխան չի անցկացվում: «Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 19-ին, եւ մենք արդեն ավելի քան երկու տարի սպասում ենք արդարության»,- նշել են ցույցի մասնակիցները:



Բողոքի ցույցը տեղի է ունեցել քրեական դատարանի մոտ, որտեղ ընթանում է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական նիստը, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց թերթի խմբագրության դիմաց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---