Իրանի ընդդիմությունը դուրս է եկել Թեհրանի փողոցներ` Ռաֆսանջանիի ելույթից հետո

PanARMENIAN.Net - Իրանի նախագահության նախկին թեկնածու Միր Խոսեյն Մուսավիի մի քանի հազար կողմնակիցներ ուրբաթ օրը տարերային ցույց են կազմակերպել Թեհրանի փողոցներում ազդեցիկ քաղաքական գործիչ եւ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի քարոզից հետո:



Նախկինում ոստիկանությունը մահակների ու արցունքաբեր գազի միջոցով ցրել էր Մուսավիի կողմնակիցների խումբը, որոնք հավաքվել էին Թեհրանի համալսարանի մոտ, որտեղ քարոզով հանդես էր գալիս Ռաֆսանջանին: Ըստ ականատեսների, 15 մարդ ձերբակալվել է:



Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին ակտիվ աջակցություն էր ցուցաբերում Մուսավիի նախընտրական քարոզարշավի ժամանակ:



Իր ելությում Իրանի նախկին նախագահը նշել է, որ երկրի շատ քաղաքացիներ կասկածներ ունեն հունիսի 12-ի ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ եւ կոչ է արել իշխանություններին վերականգնել նրանց վստահությունը: Նա նաեւ հանդես է եկել անկարգությունների ժամանակ ձերբակալված մարդկանց ազատ արձակելու օգտին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---