ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ Սարգսյան-Ալիեւ բանակցություններն արդյունավետ կլինեն

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հուսով է, որ հուլիսի 17-18-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ բանակցություններն արդյունավետ կլինեն: Այդ մասին Մարկ Պերեն դը Բրիշամբոն հայտարարել է Բաքվում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Բրիշամբոյի, ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ նշված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխադարձաբար ընդունելի սկզբունքնհերը:



«Մադրիդյան սկզբունքները չեն կարող ամբողջապես բավարարել կողմերին, սակայն իրենք պետք է ջանքեր գործադրեն դիրքորոշումների մերձեցման ու խաղաղության հասնելու համար»,-ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Նա գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության ակտիվացմամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---