ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ «ՇՐՋՎԵԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ»

PanARMENIAN.Net - «XX դարասկզբի իրադարձությունները իրոք եղել են արյունալի, ողբերգական եւ հնարավոր չէ չցավակցել մի ժողովրդի, որն այդքան կորուստներ է կրել»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի «Թրենդ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլին` արտահայտելով իր երկրի դիրքորոշումը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Սակայն, դրա հետ մեկտեղ, խոսելով այդ պատմական իրադարձությունների մասին, մենք միշտ ընդգծում ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ ապագայի վրա»,- ասել է Մենաղարիշվիլին: Նա ընդգծել է, որ այդ դեպքում տարածաշրջանային համագործակցության հարցերը ավելի կառուցողական լուծում կստանան: Անդրադառնալով Ջավախքի հայաբնակ շրջաններին ինքնավարություն տրամադրելու գաղափարին` Մենաղարիշվիլին ասել է.«Մեզ նման պահանջ հայտնի չէ: Եղել են որոշ շահարկումներ, սակայն Ջավախքում բնակվող հայերը իրենց ներկայացուցիչների ժողովներում հայտարարել են, որ նման պահանջի անհրաժեշտություն չկա»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---