Գերտերությունները միասնական մոտեցում չունեն ղարաբաղյան հարցի լուծմանը29 հուլիսի 2009 - 00:35 AMT PanARMENIAN.Net - «Առաջին հայացքից Կոսովոյի ու ԼՂՀ-ի խնդիրները նման են եւ Կոսովոյի անկախության ճանաչումը պետք է նախադեպ հանդիսանար ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Հարցնը նրանում է, որ իրականությունն մի փոքր այլ է, քանի որ ցանկացած հակամարտության հարցում միջազգային հանրությունն առաջին հերթին քաղաքական որոշում է կայացնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ ու ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Ըստ Հարությունյանի, Կոսովոյի հարցում մինչ իրավական ձեւակերպումը սկզբում կայացվեց Արեւմուտքի քաղաքական որոշումը, ինչին չկարողացավ ընդդիմանալ նույնիսկ Ռուսաստանը: Նա նաեւ հավելել է, որ ղարաբաղյան հասկամարտության հարցում իրավիճակն այլ է եւ միասնական քաղաքական որոշում գերտերությունները չեն կայացրել: «Ես գրեթե վստահ եմ, որ եթե գերտերությունները միասնական կարծիք ունենային ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ապա վաղուց կպարտադրեին կողմերին հարցի լուծումը, սակայն այժմ նման հեռանկար չկա»,-ասել է Խոսրով Հարությունյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |