ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՈ-ԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Շվեդիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Լիբանանի, Հարավսլավիայի Կիպրոսի եւ Հունաստանի խորհրդարանականները խնդրանքով դիմել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պաշտպանել ավերածություններից Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի մայրաքաղաքում ավարտված միջազգային գիտաժողովում ընդունած բանաձեւում ասվում է, որ վերը նշված երկրների խորհրդարանականները վճռականորեն պահանջում են «ՄԱԿ-ից եւ, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՈ-ից, ինչպես նաեւ Եվրախորհրդից` Թուրքիայի, եւ մասնավորապես, Ադրբեջանի տարածքում իրականացվող մշակութային ցեղասպանությունը դադարեցնելու եւ հայկական մշակույթի ժառանգությունը պահպանելու միջոցներ կիրառել»: Բանաձեւի ընդունումը կարող է նպաստել նաեւ այդ երկրների խորհրդարանների եւ կառավարությունների կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Կոմունիստական աշխատավորներ» կուսակցությունը ներկայացնող Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Ասկ Առանլեոթն ուղղակիորեն ասել է, որ «Նորվեգիան բավական է լռություն պահպանի, եւ ժամանակն է նրան հետեւելով Շվեդիայի եւ Ֆրանսիայի օրինակին ճանաչել հայոց ցեղասպանությունը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---