ԱՊՀ-ն առաջին հերթին Ռուսաստանին է հարկավոր

PanARMENIAN.Net - «Ոչ մի երաշխիք չկա, որ ապագայում ԱՊՀ տարածքից տագնապալի լուրեր չեն ստացվի: Ավելին, կարելի է վստահաբար ասել, որ մերձակա հարեւաններն առաջիկայում եւս գլխացավանք կպատճառեն ՌԴ ԱԳՆ-ին: Երբ հարեւաններին ինչ-որ բան հարկավոր լինի ՌԴ-ից, օրինակ, ապահովել պաշտպանությունը աֆղան մոջահեդների հնարավոր հարձակումներից, նրանք կպահանջեն այդ օգնությունը` հրաժարվելու դեպքում վախեցնելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությամբ կամ նման այլ «սարսափներով»: Իսկ երբ Ռուսաստանը փոխարենն ինչ-որ բան խնդրի, օրինակ, երկարացնել ռազմակայանների վարձակալման մասին պայմանագիրը, հարեւաններն աղմուկով կհրաժարվեն` պատճառաբանելով, թե իբր ռուսները նրանց դեռեւս Խորհրդային Միության ժամանակ էին նեղացնում»,-գրում է Սանքտ Պետերբուրգում լույս տեսնող «Նեւսկոե վրեմյա» թերթը:



Ըստ թերթի, ԱՊՀ-ն առաջին հերթին Ռուսաստանին է հարկավոր: «Թեկուզ այն պատճառով, որ ՌԴ-ն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որն այդքան հարեւաններ ունի: Եվ բոլորի հետ պետք է բարեկամանալ, թեեւ նրանք մշտապես կռվում են միմյանց հետ: Ներկայիս Ուկրաինայի ու Բելառուսի իշխանություններն իրար տանել չեն կարողանում: Հայաստանն ու Ադրբեջանն երբեք ընդհանուր լեզու չեն գտնի, քանի դեռ չեն տեսնում ղարաբաղյան հակամարտության այնպիսի լուծում, որը ձեռնատու կլիներ եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Նման դիմակայության մեջ բոլորից հեռուն են գնացել Ուզբեկստանն ու Տաջիկստանը, որոնք իննսունականներին ընդհանրապես ականապատել էին այդ երկրները միացնող բոլոր ճանապարհները: Եվ նրանց բոլորին միշտ պետք է հաշտեցնել: Թե չէ խնդիրներ կառաջանան: Ընդ որում ոչ միայն հեռավոր Անդրկովկասում կամ Միջին Ասիայում, այլ հենց ՌԴ-ի փողոցներում: Վերջերս Ավստրիայում Հնդկաստանի տաբեր նահանգների ներկայացուցիչները փոխհրաձգություն էին սարքել, քանի որ նրանց ազգականների միջեւ հայրենիքում բախում էր տեղի ունեցել: Իսկ չէր որ ռուսական քաղաքներում բնակվում են ԱՊՀ բոլոր երկրների նախկին բնակիչներ: Առանց օտարերկրյա աշխատուժի այն տնտեսական աճը, որ ՌԴ-ն ուներ մինչ ճգնաժամը, հնարավոր չէր լինի: Այնպես որ, այն գումարները, որ ՌԴ-ն մուծում է ԱՊՀ-ի համար, մասնակիորեն աշխատել են ԱՊՀ այդ նույն երկրներից արտագնա աշխատանքի մեկնածները»,-ասվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---