Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:



Ռուս դիվանագետն այդ կապակցությամբ նշել է հանդիպումները, որոնք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ անցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ Մոսկվայում: Նրա խոսքով, կան փաստաթղթեր, որոնք ընդունված են այդ հանդիպումների ընթացքում, կան պայմանավորվածություններ, որոնք նպաստում են կարգավորման գործնական հարցերի հետագա առաջխաղացմանը. «Ես այստեղ կնշեի նաեւ այն նախաձեռնությունը, որով հանդես էին եկել Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանները Ռուսաստանում, որոնք շարունակեցին համատեղ այցերի պրակտիկան Երեւան, Բաքու ու Լեռնային Ղարաբաղ, որպեսզի նպաստեն այդ երկրների ժողովուրդների կողմից միմյանց դրական ընկալմանը: Չէ՞ որ նրանք հարեւան ժողովուրդներ են: Այո, խնդիրներ, անխոս, կան, բայց կարեւոր է դրական վերաբերմունք դաստիարակելը»,- ասել է Կարասինը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---