Կարլ Բիլդտը զգուշացնում է «կովկասյան սահմանների հետ խաղերի» վտանգի մասին 6 օգոստոսի 2009 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացնում է «կովկասյան սահմանների հետ խաղերի» վտանգավորության մասին: «Այդ խաղը կարող է շատ ռիսկային լինել»,-հայտարարել է Կարլ Բիլդտը: Բացի այդ, նա պարզաբանել է, թե ինչով է տարբերվում իրավիճակը Կոսովոյում Հարավային Օսեթիայի իրավիճակից: «Կոսովոյի անկախությունը տեւական միջազգային իրավաբանական եւ քաղաքական գործընթացի արդյունք է: Դա նախկին Հարավսլավիայի մասնատման մի մասն էր, որ ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից եւ այժմ այն ճանաչված է կազմակերպության անդամների գրեթե կեսի կողմից: Ի տարբերություն դրա, ՄԱԿ-ի բոլոր անդամները, բացառությամբ ՌԴ-ի, ճանաչում են Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասել է Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |