ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՓԱՐԻԶԻ «ՀԱՅԱՄԵՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքական վերնախավը անհանգստացած է Ժակ Շիրակի Ֆրանսիայի նախագահ վերընտրվելու հեռանկարով: Բաքվում համոզված են, որ նրա անխուսափելի հաղթանակը ընտրությունների երկրորդ փուլում կհանգեցնի պաշտոնական Փարիզի հայամետ քաղաքականության ակտիվացմանը: Մասնավորապես, ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին գտնում է, որ Շիրակի վարչակազմի ջանքերի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան Ադրբեջանի շահերին հակասող դիրքորոշում է գրավել: «Մինսկի խմբի ներկայացուցիչները խոսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ-որ նոր առաջարկների մասին, սակայն, արդեն հայտնի է, որ նոր սկզբունքները հայամետ ուղղվածություն կունենան",- հավաստիացնում է քաղաքագետը: Հուսեյնլին հիշեցնում է, որ Ֆրանսիան «դարձավ առաջին պետությունը, որն օրենսդրորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որն իր մոտ բացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը, ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարին իր ԱԳՆ-յում»: Նա մտավախություն է հայտնել, որ Փարիզի աջակցությամբ Հայոց ցեղասսպանության թեման «կմասսայականացվի» Եվրոպայի Խորհրդում: Այդ պատճառով Հուսեյնլին գտնում է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի նշված ուղղությամբ Ֆրանսիայի հնարավոր քայլերի չեզոքացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---