Իրականում ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի Զինված ուժերն էին խախտել հրադադարի ռեժիմը15 օգոստոսի 2009 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Այն, որ ղարաբաղյան զորքերը խախտել են հրադադարի ռեժիմը ռազմաճակատի ողջ երկարությամբ, լիակատար ապատեղեկատվություն է: Ղարաբաղյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրատյանը: Նրա խոսքերով, ընդհակառակը, ադրբեջանական զորքերն են խախտում հրադադարի ռեժիմը եւ գնդակոծում են ղարաբաղյան պահակակետերը, ինչ արդեն բավականին սովորական երեւույթ է դարձել:«Մենք պատասխանում ենք միայն անհրաժեշտության դեպքում` ադրբեջանական կողմին կրակը դադարեցնել ստիպելու նպատակով», - ասել է Սենոր Հասրատյանը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ օգոստոսի 14-ին եւ 15-ին «հայկական զինված կազմավորումները խախտել էին հրադադարի ռեժիմը ռազմաճակատի միանգամից մի քանի ուղղությամբ»: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, «Ադրբեջանի ազգային բանակի զորամասերի գնդակոծումն իրականացվում էր ռազմաճակատի Գերանբոյի, Հոջավենդի, Աղդամի, Տերտերի եւ Ֆիզուլինի ուղղությամբ: Բացի դրանից Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի տարածքից գնդակոծվում էին Ղազախի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի զորամասերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |