Եթե Nabucco-ն լցվի իրանական գազով, Հայաստանի մասնակցությունը դրան միանգամայն իրական է

PanARMENIAN.Net - Հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ սահմանը, լավ իմպուլս է Բաքվի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար, վրացի փորձագետ Պաատա Զաքարեշվիլին:



«Եթե ղարաբաղյան հակամարտությունն այնպիսին է, որ այն հնարավոր կլինի լուծել մոտակա տարիներին, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կօգնի, որպեսզի ղարաբաղյան գործընթացը շարժվի մեռյալ կետից: Բայց եթե այն սառեցված է, ապա դժվար թե որեւէ բան փոխվի»,- նշել է վրացի քաղաքագետը:



Նա Ղարաբաղի հիմնահարցում առաջընթաց չի սպասում` կապված հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների հետ, բայց միեւնույն ժամանակ ավելացրել է, որ գործընթացում հնարավոր կլինի դինամիկա տեսնել: «Ինձ թվում է, որ այդ դինամիկան կապված կլինի Թուրքիայի գործոնի հետ: Ինձ թվում է, որ Անկարան փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Երեւանի ու Բաքվի հետ»,- նկատել է Պաատա Զաքարեշվիլին:



Գնահատելով Nabucco նախագծին Հայաստանի միանալու հնարավորությունը` վրացի քաղաքագետը հայտարարել է, որ եթե նախագիծը իրականացվի իրանական գազով, Հայաստանի մասնակցությունը դրան միանգամայն իրական է: «Բայց ես կասկածում եմ, որ նույնը կարելի է ասել նաեւ այն դեպքում, եթե նախագիծը ադրբեջանական գազով աշխատի»,- ճշտել է վրացի փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---