Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Չինաստան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի ԱԳ նախարար Յան Չիեչիի հրավերով կմեկնի Պեկին՝ պաշտոնական այցով: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Չինաստանի պետական եւ կուսակցական բարձագույն ղեկավարների հետ:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, հարցազրույցներ կտա չինական «Սինհուա» գործակալությանը եւ CCTV պետական կենտրոնական հեռուստաընկերությանը:



Չինաստան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաեւ Շանհայ, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները քաղաքային իշխանությունների եւ «Շանհայ էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարությանը, որի հետ կքննարկի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցերը:



Նախարար Նալբանդյանը Երեւան կվերադառնա սեպտեմեբրի 14-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---