Չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան խմբագրի պատմությունը25 սեպտեմբերի 2009 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհրդի (ACA) ներկայացուցիչները հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանն, հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում եւ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում: ACA-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եւ բարձր են գնահատել Ադամ Շիֆի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությանն աջակցելու հարցում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կոնգրեսականը հաստատել է իր դիրքորոշումը: «Ես ողջունում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում սահմանը կբացվի եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Երեւանի ու Անկարայի միջեւ: Սակայն միեւնույն ժամանակ ես լուրջ մտահոգություններ ունեմ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ»,-հայտարարել է Ադամ Շիֆը: Ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ խորապես հիասթափված է այն փաստից, որ արձանագրություններում ասվում է 1915-23թթ. իրադարձությունների ուսումնասիրության նպատակով պատմական հանաձնաժողովի ստեղծման մասին: «Չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիան խմբագրի պատմությունը եւ դա լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը»,-ասել է Ադամ Շիֆը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |