Դավիթ Դավթյան. Սահմանի բացումը Հայաստանի դիվանագիտական հաղթանակն է

PanARMENIAN.Net - «Անկեղծ ասած, ինձ համար բացարձակ հասկանալի չէ այն քաղաքական ուժերի նպատակը, որոնք խուճապահար քննարկում են հայ-թուրքական արձանագրությունները: Սահմանի բացման հակառակորդների ոչ մի հայտարարություն հստակ հիմնավորում չունի, հայտարարությունների մեջ կան կամ զգացմունքներ, կամ իրենց մասին հիշեցնելու հնարավորություն` շահարկելով հայրենակիցների զգացմունքները»,-հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին ANALITIKA.at.ua--ի վերլուծաբան փորձագետ Դավիթ Դավթյանը: Ըստ նրա, իրականում Հայաստանը փոքր երկիր է, որը չունի սեփական էներգառեսուրսներ, գտնվում է փաստացի շրջափակման մեջ, աստիճանաբար վերածվելով տարածաշրջանային վտարանդու, իսկ Իրանը վաղուց ի վեր այդ վիճակում է: Այս իրավիճակում որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ անհեռատեսորեն առաջարկում են ողջ երկրին եւ ժողովրդին հրաժարվել սահմանի բացումից եւ մնալ շրջափակման մեջ: Նշենք, որ արձանագրություններում ոչ մի խոսք չկա Ցեղասպանության կամ Ղարաբաղի մասին, սա աշխատանքային փաստաթուղթ է, որը թույլ է տալիս սկսել հայկական տնտեսության ինտեգրման փուլը համաշխարհային շուկայում, շրջանցելով հակամարտող տարածքները: Սահմանի բացումը դա հենց Հայաստանի դիվանագիտական հաղթանակն է: Հիշեցնեմ, Անկարան միակողմանի կարգով փակել է սահմանը` աջակցելով Բաքվին: Ի գիտություն հայ-թուրքական սահմանի բացման հակառակորդների, սահմանը ավելի շատ հարկավոր է Երեւանին, որը նոր հնարավորություններ է ստանում` վերադարձնել պատմական տեղանունները, հոգ տանել սեփական պատմական հուշարձանների մասին, պահպանել պատմական ժառանգությունը հարեւանների ոտնձգություններից, արթնացնել «ծպտված» հայերին եւ շատ այլ բաներ»,-ասել է Դավթյանը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք չի հրաժարվում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից, ավելին, յուրաքանչյուր օրվա հետ այդ հնարավորությունն ավելանում է: «Վստահ եմ, երկխոսությունը թուրք մտավորականության հետ կարագացնի Ցեղասպանության ճանաչումը: Թուրքիան վավերացրել է «ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանության կանխարգելման ու պատժման վերաբերյալ», ինչը կարագացնի ազգային իրավունքի մեջ նորմի ընդգրկումը, ինչը վաղուց է պնդում Եվրամիությունը: Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը դա լավ կոմբինացիա է հայերի մասին պատմական ճշմարտությունը տարիներով զոմբիացված թուրք հանրությանը հասցնելու համար»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---