Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կակտիվանա 2010թ. սկզբում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցողական ընթացք ունի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, չնայած այդ կառուցողականությանը, գործընթացի ձգձգման հավանականությունը մեծ է: «Հաշվի առնելով Հայաստանի կոալիցիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ, ինձ թվում է, որ հայկական խորհրդարանում վավերացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Բայց նույնը չի կարելի ասել թուրքական խորհրդարանի մասին»,- ընդգծել է քաղաքագետը: Մարկարովի խոսքով, գործընթացը կձգձգվի, իսկ կակտիվանա միայն 2010թ. հունվար-փետրվար ամիսներին:



Նա նաեւ ընդգծել է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է ժողովրդավարական երկիր դառնալ, ապա ԵՄ-ն Անկարայից ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացում եւ այդ փաստաթղթերի բոլոր կետերի կատարում: Հակառակ դեպքում գործընթացը կարող է պարզապես տապալվել:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---