ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը չի հանվի Գերմանիայում կոալիցիոն համաձայնության տեքստից15 հոկտեմբերի 2009 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի կոնսերվատիվ կուսակցությունը պայմանավորվել է Ազատ դեմոկրատների լիբերալ կուսակցության հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կոալիցիոն համաձայնագրում պահպանելու վերաբերյալ: Ինչպես նշում են աղբյուրները, այդ համաձայնագիրը Մերկելի ու FDP-ի կուսակցությունների միջեւ 2005թ. կոալիցիոն համաձայնագրի նմանությամբ է կազմված: Այս համաձայնագրում, մասնավորապես, ասվում է. «Եթե ԵՄ-ն ի վիճակի չէ նոր անդամներ ընդունել իր կազմում կամ Թուրքիան չի համապատասխանում անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին, Անկարան գոնե պետք է սերտորեն համագործակցի եվրոպական կառույցների հետ, ինչը թույլ կտա նրան արտոնյալ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ»: 2005թ. ԵՄ-ն համաձայնվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ եվրոպական ընտանիքին անդամակցելու շուրջ: Ա.Մերկելի կոնսերվատիվ դաշինքը դեմ է Անկարայի անդամակցությանը ԵՄ-ին: Կանցլերն ինքն է բազմիցս հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցության փոխարեն, լավ կլինի Անկարային «արտոնյալ գործընկերություն» առաջարկել, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |