ԱՄՆ-ն ջանում է նպաստել հակամարտության կարգավորմանը տարածաշրջանում16 հոկտեմբերի 2009 - 22:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-14-ը, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել է «Լեռան երկու կողմը» նախագիծը, որի շրջանակներում երկխոսություն է տեղի ունեցել Հայաստանի ու Թուրքիայի երիտասարդների ներկայացուցիչների միջեւ: Նախագծի մասնակիցներն եզրափակիչ օրն Անկարայում հանդիպեցին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Հանդիպման ժամանակ դեսպանը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է, որ շատ ուրախ է հանդիպել Հայաստանի եւ Թուրքիայի ուսանողների հետ այս պատմական պահին: Ըստ Ջ.Ջեֆրիի, նա շատ ուրախ է, որ հարաբերություններն երկրների միջեւ բարելավվում են: «Հարեւան երկրների միջեւ չպետք է լինեն փակ սահմաններ, եւ մենք ուրախ ենք, որ երկու երկրների ղեկավարությունը գիտակցում է դա: ԽՍՀՄ փլուզումից հետո, տարածաշրջանում բազում հակամարտություններ ու պատերազմներ բռնկվեցին: ԱՄՆ-ն Եվրոպայի հետ միասին աշխատում է նպաստել այդ հակամարտությունների կարգավորմանը: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը խաղաղ ու հանգիստ լինի: Չնայած ռուս-վրացական պատերազմին, ԱՄՆ-ն վստահ է, որ հնարավոր է խաղաղության հասնել եւ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները դրա վառ օրինակն են»,-ասել է նա: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Ջեֆրին նշել է, որ պետք չէ շտապել սահմանի բացման հարցում: «Հարկավոր է հասկանալ, որ հայ-թուրքական սահմանի բացումն անմիջականորեն կապված է ղարաբաղյան հակամարտության հետ: Երկու հարցերը լուծելու համար անհրաժեշտ է հավասարակշռել քայլերը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |