Բրիտանացի եպիսկոպոսը տուգանքի է դատապարտվել Հոլոքոստը հերքելու համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի վարչական դատարանը վճիռ կայացրեց ուլտրապահպանողական «Սուրբ Պիոս X-ի եղբայրության» անդամ Ռիչարդ Ուիլյամսոնին միջէթնիկական խտրականություն բորբոքելու համար: Հոլոքոստի ժխտմամբ հայտնի բրիտանացի եպիսկոպոսը դատապարտվել է 12 հազար եվրոյի չափով տուգանք վճարել:



Ինչպես հայտնել է Ուլիյամսոնի գերմանացի փաստաբան Մատտիաս Լոսմանը, միանգամայն հնարավոր է, որ իր պաշտպանյալը կփորձի բողոքարկել դատարանի որոշումը: Դրա համար, գերմանական օրենքներով, նա երկու շաբաթ ժամկետ ունի: Այդ դեպքում Ռեգենսբուրգ քաղաքի վարչական դատարանում դատական գործընթաց կսկսվի, հաղորդում է Deutsche Welle-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---