Անկարայում Ռուս-թուրքական բարեկամության զբոսայգի է բացվել

PanARMENIAN.Net - Օրերս Անկարայում ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված բավական նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ: Թուրքական մայրաքաղաքում կայացավ Ռուս-թուրքական բարեկամության զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը` նվիրված եղբայր-քաղաքներին` Մոսկվային եւ Անկարային: Կեչիների ծառուղին, որն Անկարայի բնակիչներին սիրելի «Դիկմեն Վադիսի» զբոսայգիների ժամանակակից խոշոր համալիրի մի մասն է, բացվեց Անկարայի քաղաքապետարանի, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան, Ռուսհամագործակցության ներկայացուցչության եւ Անկարայում գործող Ռուսական մշակութային հասարակության կազմակերպչական մասնակցության շնորհիվ:



Ինչպես Turtsia.RU-ին հաղորդեցին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան մամլո ծառայությունից, ծառատունկի հանդիսավոր արարողությանը մասնակցել են Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն իր կնոջ հետ, Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին, Ռուսհամագործակցության ներկայացուցիչ Սերգեյ Մակարովը, Ռուսական մշակութային հասարակության տնօրեն Լարիսա Լուտկովա-Թյուրքքանը, քաղաքապետարանի մի շարք բաժինների ղեկավարներ, ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցներ, Անկարայի բնակիչներ, այդ թվում` ռուս հայրենակիցներ:



Ռուս-թուրքական բարեկամության զբոսայգում ընդհանուր թվով 200 կեչի է տնկվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---