Ռուսաստանին մերժել են Թուրքիայում ԱԷԿ կառուցելու հարցում21 նոյեմբերի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում չեղյալ է հայտարարվել առաջին ատոմային էլեկտրոկայանի (ԱԷԿ) կառուցման համար տենդեր անցկացնելու մասին որոշումը: Այդ մասին հայտնեց թուրքական Tetas ընկերությունը:«Որոշումը միաձայն է ընդունվել, հղում անելով համաձայնագրի այն կետին, որն առանց պատճառների բացատրության նման գործողություններ է թույլատրում»,- գրում է Hurriyet Daily News-ը: Իրադարձությունների նման զարգացման հնարավորության մասին հայտնեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Որոշման պատճառը կապված է Թուրքիայի Պետխորհրդի դիրքորոշման հետ, որը վետո է դրել պայմանագրի այն կետերի վրա, որոնք վերաբերում էին ԱԷԿ տեղին (կայանը ծրագրվում էր տեղակայել Մերսին նահանգում) եւ դրա արտադրած էլեկտրաէներգիայի գներին: Մերսինում կայանի կառուցման համար տենդերը հայտարարվել էր 2008թ. մարտին, մրցույթի բոլոր փուլերն անցել էր ռուս-թուրքական համատեղ կոնսորցիումը, որին մասնակցում էին «Ատոմստրոյէքսպորտը», «Ռուսաստանի Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ թուրքական Teknik Park-ը: 20 տարի շարունակ Թուրքիան մտադրվում է երեք ԱԷԿ կառուցել, որոնք կկարողանան հատուցել երկրում էլեկտրաէներգիայի կարիքի 20%: Փորձագետները գտնում են, որ արդեն 2012-ին Թուրքիայի էներգոհամակարգը քայքայման եզրին կհայտնվի առանց գեներացիայի համար $3-5 մլրդ ներդրման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |