Դիարբեքիրի գավառում տեղադրվել են ճանապարհային նշաններ քրդերեն լեզվով27 նոյեմբերի 2009 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիր քաղաքի արվարձաններում հայտնվել են բնակավայրերի անվանումներով ցուցատախտակներ երկու լեզուներով` թուրքերեն եւ քրդերեն: Նախաձեռնությունը Դիարբեքիրի տեղական իշխանություններինն է, որոնք վերահսկվում են Ժողովրդավարական հանրության կուսակցության կողմից, որը քրդերի շահերը ներկայացնող հիմնական քաղաքական ուժն է: Այնուամենայնիվ, քաղաքի սահմաններում պահպանվել են միայն թուրքերեն լեզվով ցուցատախտակները: Քրդական բնակավայրերի օրիգինալ անվանումների մասնակի վերականգնումը դարձավ Էրդողանի կառավարության «ժողովրդավարական նախաձեռնության» ծրագրի կետերից մեկը, որով ենթադրվում է որոշ քաղաքացիական իրավունքներ տալ քրդերին: Թուրքական անվանումները տրվել են մի քանի տասնյակ տարի առաջ, սակայն մինչ այժմ կիրառելի չեն բնակչության շրջանում: Այժմ քրդերը կարող են օգտագործել իրենց քաղաքների ու գյուղերի անվանումները, ինչպես նաեւ X, Q W տառերով սկսվող իրենց անունները, որոնք կան իրենց այբուբենում, սակայն բացակայում են թուրքականում: Սակայն հասարակական-քաղաքական ոլորտում քրդերենի օգտագործման արգելքը պահպանվում է: Քրդերենով ցուցատախտակների դեմ հանդես եկան ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես Դենիզ Բայկալի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: 1984թ. Քրդական աշխատավորական կուսակցությունն (PKK) առաջին ռազմական գործողությունը կատարեց Թուրքիայի տարածքում: Ինքնավարության ձգտող քրդերի եւ թուրքերի միջեւ բախումներում շուրջ 40 հազար մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |