Աթենքում Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Աթենքում ընթացքում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 17-րդ նիստի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, հանդիպումն աշխատանքային բնույթ էր կրում:



«Հասկանում եք, այս հանդիպմանը բուն փաստաթուղթը չի քննարկվել: Մենք խոսել ենք բանակցությունների շարունակման ձեւաչափի մասին: Վերջին անգամ փաստաթղթի վերաբերյալ քննարկումներ են եղել Մյունխենում` նախագահների մակարդակով: Դրանից հետո համանախագահները սկսել են աշխատել այն առաջարկությունների վրա, որոնք արվել են այդ հանդիպման շրջանակներում: Տարածաշրջան համանախագահների այցից հետո հնարավոր կլինի կազմել հաջորդ տարվա ժամանակացույցն այն մասին, թե ինչպես են շարունակվելու բանակցությունները», հավելել է նա:



Մամեդյարովը նշել է նաեւ, որ խաղաղ գործընթացում դինամիկա է նկատվում: «Դա զգացվում է երեք համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարոությունների մեջ, եւ պատահական չէ, որ հղում է արվում նաեւ Իտալիայում G-8-ի վերջին գագաթնաժողովում երեք համանախագահ երկրների նախագահների մակարդակով ընդունված հայտարարության վրա»:



«Ես ասյպես եմ գնահատում մեր այսօրվա հանդիպումը` մենք դեռ շատ անելիք ունենք հաջորդ տարի, սակայն այն, որ կա ցանկություն արագացնել այդ բանակցությունները, դա զգացվում է, եւ կարելի է միայն ողջունել: Ուստի այս դեպքում դիրքորոշումների մերձեցման դեպքում մենք կարող ենք առնվազն ինչ-որ որոշում կայացնել հիմնական սկզբունքների շուրջ` ճանապարհ բացելու համար համապարփակ խաղաղ պայմանագրի կնքման համար: Այն, ինչի մասին այսօր ասվեց այսպես կոչված 3+2 համանախագահների եւ 2 ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ»,-ասել է Մամեդյարովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---