Թուրքիայում կարող են արգելել քրդամետ կուսակցությունը 5 դեկտեմբերի 2009 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կսկսի քրդամետ Դեմոկրատական հասարակության Կուսակցության (CDP) փակման մասին գործի լսումները: Մեղադրող կողմը պահանջում է արգելել կուսակցությունն այն պատճառով, որ կուսակցությունը «կենտրոնացել է մի գործունեության վրա, որը կարող է հանգեցնել պետության պառակտմանը»: Դատախազները պնդում են, որ CDP կապեր է ունեցել օրենքից դուրս հայտարարված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ եւ խախտել է «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը: Մեղադրող կողմը պահանջում է նաեւ կուսակցության մոտ 220 անդամներին` ներառյալ կուսակցական ղեկավարությանը, արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Թուրքական օրենսդրության համաձայն, կուսակցությունը փակելու համար բավական է 11 դատավորներից 7-ի համաձայնությունը, գրում է Hurriyet Daily Newsը: CDP համակրում է PKK ահաբեկիչներին եւ թուրքական իշխանություններին կոչ է անում ոչ թուրքական ազգերի մշակութային իրավունքների ընդլայնման վերաբերյալ «Քրդական նախաձեռնության» իրականացման շրջանակներում երկխոսություն հաստատել ահաբեկչական կազմակերպության հետ: CDP հրաժարվում է նաեւ PKK-ին ահաբեկչական կազմակերպություն ճանաչել; իշխանությունների ուշադրությանը հաճախ է արժանացել կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հղված գովասանքների առիթով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |