ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

PanARMENIAN.Net - Օրերս Փարիզում նշվել է Ֆրանսիայի կողմից 1915 թվկանի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ իրադարձությանն էր նվիրված Հայկական շաբաթը, որը անցել է Փարիզում Ֆրանսիայի մայրաքղաքի քաղաքապետ Ժ. Դելանոյի եւ Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Հայկական շաբաթվա գլխավոր միջոցառում է դարձել «Հայերի ցողասպանությունը` 20 դարի կերպարներ» թեմայով ցուցահանդեսը, որը բացվել է հունվարի վերջին Փարիզի քաղաքապետարանի շենքում: Շաբաթվա շրջանակներում կազմակերպվել են հայկական ծագումով ֆրանսիացի երաժիշտների համերգներ, գիտական կոնֆերանսներ եւ կլոր սեղաններ, նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի նշանակությանը, Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնահարցին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---