Իրանում տեղի կունենա խորհրդաժողով, որը նվիրված է ադրբեջանական գրականության մեջ տեղ գտած պատմության աղավաղման հարցերին

PanARMENIAN.Net - 20 տարվա ընթացքում Ադրբեջանում լույս են տեսել բազմաթիվ նյութեր, որոնք պարունակում են կեղծ տեղեկատվություններ Հայաստանի եւ Ադրբեջանում հայերի ջարդերի մասին: Այդ նյութերում հայերին ներկայացնում են որպես թշնամի, ինչը նպաստում է ադրբեջանցիների մոտ թշնամու կերպարի ամրագրմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՄՄՀՊՀ- Կովկասյան հետազոտումների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Զախարովը:



«Այդ նյութերում Ադրբեջանում հայերի ջարդերի մեղավորները ճանաչվում են հայերը: Եվ ամենաահավորն այն է, որ դրան հավատում են Արեւմուտքում, որտեղ Բաքուն տարածում է այդ նյութերը եւ գրականությունը: Ինչ՞ու հայկական կողնը չի պատասխանում այդ գործողությունների վրա, ինչ՞ու քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Չէ, որ Եվրոպայում սխալ կարծիք է ստեղծվում դրա վերաբերյալ», - ասել է ռուս քաղաքագետը:



Վլադիմիր Զախարովը նաեւ հայտնել է, որ այս տարվա մայիս ամսին Իրանում տեղի կունենա խորհրդաժողով, որը նվիրված է ադրբեջանական գրականության մեջ տեղ գտած պատմության աղավաղման հարցերին:



Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց:



Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---