Ռուսաստանը Վերին Լարսի հսկիչ անցագրային կետի շրջանում բացել է նոր պահակակետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Վերին Լարսի ՀԱԿ շրջանում բացել է նոր պահակակետ: Այսուհետեւ Վրաստանի հետ սահմանակից տարածք կարելի է մուտք գործել միայն հատուկ անցաթղթերով: Սահմանային հսկիչ գոտի մուտք գործելու մասին ճանապարհային հատուկ նշանը նախազգուշացնում է. «Մուտքը միայն անցաթղթերով: Մինչեւ վերջերս չկար որեւէ մեկը, որին կարելի լիներ փաստաթղթեր ներկայացնել: «Այստեղ նախկինում էլ սահմանային գոտի եղել է, սակայն անցակետը 12 կմ հեռու էր գտնվում», - ասել է ՌԴ ԱԴԾ-ն Հյուսիսային Օսիայի սահմանային վարչության մամլո ծառայության պետ Ալեքսանդր Սոլոդը:



Առայժմ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանը փակ է: Սակայն Վերին Լարսի անցակետի բացման մոտավոր պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:



Վերին Լարս - Հյուսիսային Օսիայում Վրաստանի ռազմական ճանապարհին ռուս-վրացական սահմանի շրջանում տեղակայված ռուսական հսկիչ անցագրային կետ: Այս ՀԱԿ-ում տիրող իրավիճակը բազմաթիվ անգամ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բախումների առիթ է տվել: Առավել լուրջ հակամարտություն սկսվեց 1990-ականներին` կապված ռուսական սահմանային միջոցառումների հետ, որոնք խոչընդոտում էին Վրաստանից Ռուսաստան անօրինական սպիրտի տեղափոխումը:



Վրացական կողմը սովորաբար յուրաքանչյուր գործողություն ընդունում է որպես քաղաքական ճնշում:



Վերին Լարսի անցագրային կետը փակվել էր 2006 թ. հուլիսի 8-ին: Հյուսիսային Օսիայի բնակիչները, որոնք ծագումով Վրաստանի Կազբեկի շրջանից են եւ Վերին Լարսի այդ հատվածում ունեն ազգակցական կապեր ու տնտեսություններ, զրկվել են սահմանն անցնելու հնարավորությունից:



2009 թ. մայիսի 5-ին ավարտվեց Հյուսիս Օսիայի մաքսակետի Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցագրային կետի շինարարությունը:



ՀԱԿ-ի բացումը նախատեսված է ավարտել 2010 թ. մարտի 1-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---