Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը 30%-ով ընկել է

PanARMENIAN.Net - SONAR 3-13 սոցիոլոգիական կազմակերպությունը հարցում է անցկացրել Թուրքիայի հասարակության զանազան խավերը ներկայացնող 3000 մարդկանց շրջանում: Նրանց տրվել է հետեւյալ հարցը. «Եթե այսօր ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք»: Հարցվածների 29.5% արտահայտվեցին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) օգտին, 27.11% գերապատվությունը տվեցին ընդդիմական Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը (CHP) եւ ձայների 20.41% տրվեց Ազգայնական շարժմանը (MHP):



Հարցմանը մասնակցածների մեծ մասը Թուրքիայի գլխավոր խնդիրներ է անվանել գների աճն (69.73%) ու գործազրկությունը (67.7%), հաղորդում է թուրքական Anka գործակալությունը:



CHP-ն եւ MHP-ն առավել ազդեցիկ ընդդիմական կուսակցություններն են, որոնք ներկայացված են Թուրքիայի խորհրդարանում եւ մշտապես հանդես են գալիս հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեմ: Այդ կուսակցությունները գլխավորում են Դենիզ Բայքալն ու Դեւլեթ Բախչելին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---