Ռուսաստանի նախագահը հանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ:



Զրույցը տեղի ունեցավ Ուղղափառ ժողովրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակի հանձնման արարողությունից առաջ: Կաթողիկոսը եւ Մեդվեդեւը դարձան այդ մրցանակի դափնեկիրները:



Հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին հայ-ռուսական կապերի զարգացման գործընթացները, այդ թվում նաեւ միջեկեղեցիական հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը (Ներսիսյան) ծնվել է 1951 թ-ն Էջմիածին մարզի Ոսկեհատ գյուղում: 1965 թ-ն ընդունվել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը:



1980 թ-ի մարտ ամսին կաթողիկոս Վազգեն I կոնդակով նշանակվել է Արարատյան թեմի գլխավոր փոխերեցի օգնական: 1983 թ-ն նշանակվել է Արարատյան թեմի գլխավոր փոխերեց: 1983 թ-ի հոկտեմբերի 23-ն եպիսկոպոս է ձեռնադրվել: 1992 թ-ի նոյեմբերին ստացել է արքեպիսկոպոսի կոչում:



1998-թի նոյեմբերի 30-ն նշանակվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղապահ: 1999 թ-ի հոկտեմբերի 27-ն, կաթողիկոս Գարեգին I մահից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցիական Ազգային Խորհուրդը ընտրեց արքեպիսկոպոս Գարեգինին 132-դ Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---