Էդուարդ Ափրամյան. Վրաստանի իշխանությունները դեռեւս միջնադարում են ապրում25 մարտի 2010 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում նոր պահպանողական շարժումը ՄԱԿ-ի շենքի առջեւ բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն ջավախահայության: «Ի տարբերություն հայկական իշխանությունների, հասարակությունը հասկանում է, որ Ջավախքը մեր միակ անվտանգ ելքն է դեպի ծով: Այս հարցում պետք չէ լինել քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, հասկանալու համար Ջավախքի կարեւորությունը հասարակության զարգացման, մեր երկրի հզորացման եւ տնտեսության ծաղկման համար»,-ասել է Նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների անտարբերությունն այս հարցում հասցրել է խայտառակ իրավիճակի: «Ամեն օր Վրաստանի իշխանությունները նվաստացնում են, սպանում են եւ մշակութային, հոգեւոր ու կրթական ահաբեկչության են ենթարկում Ջավախքի հայերին: Այսօր մեր հայրենակիցները, հիասթափված լինելով Հայաստանի իշխանություններից, պայքարում են վրացական իշխանությունների հակահայ քարոզչամեքենայի դեմ` վատնգի ենթարկելով իրենց կյանքն ու անվտանգությունը»,-գտնում է Նոր պահպանողական շարժման առաջնորդը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով իիենց ազգային բարդույթներից, ճնշում են գործադրում ազգային փոքրամասնությունների վրա` ապացուցելով , որ «նրանք դեռ միջնադարում են բնակվում»: Նա հավելել է նաեւ, որ Վրաստանը փորձում է ամեն կերպ անջատել ջավախահայերին Հայաստանից, թույլ չտալով սահմանակետերից անցկացնել հայերեն լեզվով գրականություն, ինչով խախտում են մարդու իրավունքները: «Մենք պահանջում ենք միջազգային համամարդկային արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններից, անհապազ հետաքննել սահմանային հարցերը, պաշտպանել մարդու իրավունքները վրաց սահմանապահներից եւ հատուկ ծառայության աշխատակիցներից»,-ասել է Է.Ափրամյանը: Ափրամյանի ելույթից հետո, ակցիայի մասնակցիները նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Նման բովանդակությամբ նամակ է հղվել նաեւ Եվրոպայի խորհուրդ: Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 50 մարդ: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |