ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Էրդողանի եւ Պետդեպարտամենտի քննդատությամբ 6 ապրիլի 2010 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Ջիմ Կոստան եւ Ադամ Շիֆը հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության դեմ անօրինական հայ ներգաղթյալների արտաքսման մասին: “Հայտարարությունը նախատեսված է Հայաստանին վախեցնելու համար և հենց այդպես Անկարան պատասխանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը”,- ասվում է կոնգրեսականների ուղեձում, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Ադամ Շիֆի խոսքերով, Անկարան օգտագործում է հայերին որպես “կենդանի թիրախ”: Իր հերթին ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջիմ Կոստան ընդգծեց, որ Թուրքիայի սպառնալիքներն անպատասխանատու քայլ են` հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունները կախված են Հայոց ցեղասպանությունից: “Կոնգրեսականներ Կոստան և Շիֆը հանդես են եկել ուժեղ և սկզբունքային մեկնաբանություններով, որոնք դատապարտում են Էրդողանի սպառնալիքները հայերի արտաքսման մասին: Նրանց դիրքորոշումները սուր հակասության մեջ են Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ, որն աշխատում է ամեն ինչ հանգեցնել ներգաղթի պարզ հարցին: Էրդողանի հայտարարությունները պարզ են, ինչպես նաև նրա ակնհայտ մտադրությունն` օգտագործել 1915-ի ուրվականը վախեցնելու համար հայ ժողովրդին”,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկացած պահին կարող է վտարել հայ անօրինական ներգաղթյալներին, որոնք բնակվում են Թուրքիայում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |